Բարի գալուստ Santé Arménie Բժշկական Ակադեմիա

Մեր մասին

Ինքաուսուցում

Միանալ

Կրթական նյութեր

Ծանոթացեք

Շատ ուրախ ենք ձեզ ողջունել Santé Arménie Բժշկական Ակադեմիայի կայքում՝ Santé Arménie-ի՝ Ֆրանս-Հայկական առողջապահական հիմնադրամի, առանցքային նախաձեռնություններից մեկը։

Մեր առաքելությունն է աջակցել Հայաստանի բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանը՝ տրամադրելով բարձրորակ և հասանելի կրթական ծրագրեր՝ ստեղծված փորձառու կամավոր դասախոսների կողմից Եվրոպայի տարբեր երկրներից։ Անկախ նրանից՝ դուք բժիշկ եք, բուժքույր, թե առողջապահական այլ մասնագետ, այստեղ կգտնեք գիտելիքները խորացնելու, գործընկերների հետ կապ հաստատելու և աջակցող ու համագործակցային միջավայրում զարգանալու բազմաթիվ հնարավորություններ։

Շնորհակալ ենք, որ միացել եք մի համայնքի, որի նպատակն է Հայաստանում առողջապահության համակարգի կատարելագործումը։

Շատ ուրախ ենք, որ դուք այստեղ եք։

Մեր կրթական ծրագրերը

Santé Arménie-ն և IAB International Academy of Business-ը միավորել են իրենց ուժերը՝ իրագործելու համար Santé Arménie Բժշկական Ակադեմիան։

Santé Arménie Բժշկական Ակադեմիայի հարթակը առաջարկում է կրեդիտավորված դասընթացներ (հասանելի են Ինքնաուսուցում բաժնում), անվճար ուսուցողական նյութեր (Կրթական նյութ) և տեղեկատվություն առողջապահական ոլորտի մասնագետների համար նախատեսված կենդանի միջոցառումների մասին (Դասընթաց և միջոցառում)՝ ողջ Հայաստանում և մարզերում։ 

Մեր Ինքնաուսուցում բաժնի կրեդիտավորված դասընթացները նախատեսված հնարավորություն են տալիս մասնագետներին լսել դասընթացը իրենց հարմար ժամերին։ Դասընթացները մշակվել են միջազգային փորձագետների հետ համագործակցությամբ և ներառում են տեսադասախոսություններ, ընթերցանության նյութեր, գիտելիքի գնահատում և հավատարմագրված վկայականի տրամադրում։ Կրթական նյութ բաժնում կարող եք գտնել մեր վեբինարների տեսագրությունները, թարգմանված կլինիկական ուղեցույցները և թեմատիկ գրականություն։ 

Իսկ Դասընթաց և միջոցառում էջում ներկայացված է առաջիկա գիտաժողովների, համագումարների, վարպետության դասերի, վեբինարների, գործնական դասընթացների և այլ միջոցառումների մասին տեղեկատվություն։