Անցած միջոցառումները
Ծանոթացեք մեր կազմակերպած նախորդ միջոցառումներին
«Santé Arménie» բժշկական ակադեմիա – Կրթական գործունեություն 2025
2025 թվականին «Santé Arménie» բժշկական ակադեմիան վերապատրաստել է ավելի քան 3.000 մասնագետ ողջ Հայաստանում՝ առցանց դասընթացների, վեբինարների, առկա գործնական դասընթացների և համաժողովների միջոցով, ընդգրկելով բուժքույրական խնամք, շտապ օգնություն, ինտենսիվ թերապիա, քրոնիկ հիվանդությունների կառավարում, թոքաբանություն և իմունային ուռուցքաբանություն։ Մեր կամավոր դասախոսների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ իրագործել պրոֆեսիոնալ կրթական ծրագրեր՝ ամրապնդելով մասնագիտական կարողությունները և հիվանդների խնամքի որակը ամբողջ երկրում։
Ցավի կառավարումը բուժքուրական պրակտիկայում - Վեբինար
Դասընթացավար՝ Մարի ՍԱՐԻԱՆ (Կանադա)
Ձևաչափ՝ հեռավար, Zoom հարթակ
- Հիմնական հասկացություններ՝ ցավի մեխանիզմ և բաղադրիչներ — 2025 թ․ Դեկտեմբերի 6, ժամը 09:30
- Ցավի մոդուլացիա և ցավազրկող դեղամիջոցներ — 2025 թ․ Դեկտեմբերի 13, ժամը 09:30
- Ցավի կառավարում՝ բուժքրոջ դերը ցավի գնահատման և կառավարման գործընթացում — 2025 թ․ Դեկտեմբերի 20, ժամը 09:30
Թիրախային լսարան՝ բուժքույրեր և բուժեղբայրներ
Դասընթացը գտնվում է ՀՀ ԱՆ կողմից կրեդիտավորման գործընթացում։
Սպիրոմետրիա․ կատարումից մինչև մեկնաբանություն - Վեբինար
Կազմակերպիչներ
- «Santé Arménie» Ֆրանս–հայկական առաջապահական հիմնադրամ
- «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ
13 դեկտեմբեր 2025
10:00–11:45
Zoom (առցանց)
2 ՇՄԶ տեսական կրեդիտ
Խոսնակ՝ Արթուր Եսայան, թոքաբան (Կալաոռայի հիվանդանոց, Իսպանիա)
Թիրախային լսարան՝ թոքաբաններ, ընտանեկան բժիշկներ և թերապևտներ
Այս վեբինարի նպատակն է ուսուցանել սպիրոմետրիայի ճիշտ կատարման տեխնիկան, ինչպես նաև մեկնաբանել արդյունքները:
Իմունային Ուռուցքաբանության Միջազգային Գագաթնաժողով
Իմունո-Ուռուցքաբանության միջազգային գագաթնաժողովը», որը տեղի ունեցավ Երևանում 2025 թվականի հոկտեմբերի 16–18-ը, համախմբեց ավելի քան 100 մասնակիցների և 30–ից ավելի տեղական ու միջազգային փորձագետների՝ խթանելու իմունո-ուռուցքաբանական գիտելիքների և համագործակցության զարգացումը։ Գագաթնաժողովը ամրապնդեց Հայաստանի գիտական ցանցը, փոխանցեց նոր գիտելիքներ և բացահայտեց համատեղ հետազոտությունների և ուսուցման նոր հնարավորություններ։ Այն հաստատեց «Santé Arménie» բժշկական ակադեմիան որպես ազգային կենտրոն բարձրակարգ բժշկական կրթության և միջազգային համագործակցության ոլորտում:
Թոքաբանություն՝ արդի մարտահրավերներ և լուծումներ թեմայով կոնֆերանս
Ամսաթիվ․ 2025 թվականի հոկտեմբերի 9–11
Վայր․ ՀԲԸՄ սրահ, Մելիք Ադամյան փողոց 2/2, Երևան
Լեզու․ Անգլերեն
Հավատարմագրում․ միջոցառումը ներկայացված է հավատարմագրման համար
Թիրախային լսարան․ Թոքաբաններ, ալերգոլոգներ և կլինիկական իմունոլոգներ, ռևմատոլոգներ, նյարդաբաններ, ընտանեկան բժիշկներ
Մասնակցությունը՝ ԱՆՎՃԱՐ
Կազմակերպիչներ․
Միջոցառումը կազմակերպվում է Santé Arménie Medical Academy-ի և Elivie-ի կողմից։
Միացեք մեզ՝ կարևոր գիտական և մասնագիտական փորձի փոխանակման, համագործակցության ամրապնդման և Հայաստանում ու տարածաշրջանում շնչառական բժշկության զարգացման համար։
Mission Nurses Santé Arménie – Ապրիլ 2025
2025թ․ ապրիլին «Santé Arménie» բժշկական ակադեմիան իրականացրեց լայնածավալ կրթական առաքելություն՝ նվիրված բուժքույրերի շարունակական կրթությանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Առաքելության ընթացքում մեր թիմը, միջազգային և տեղական գործընկերների աջակցությամբ, այցելեց Գյումրի, Սիսիան և Երևան՝ կազմակերպելով տեսական և գործնական ուսուցումներ ավելի քան 750 բուժքույրերի համար Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից։
Սանտե Արմենիի բուժքույրական առաքելություն՝ ապրիլ 2024թ
Ցանկանում ենք ներկայացնել 2024 թվականի ապրիլի 10-ից 19-ը տեղի ունեցած բուժքույրական առաքելության կարևորագույն իրադարձությունները։ Այդ առաքելության ջատագովն ու նախաձեռնողն է եղել Ֆրանսիայի Օբոն քաղաքի Սիմոն Վեյ հիվանդանոցի բուժքույր անեսթեզիոլոգ Գայանե Խաչատուրյան-Հովհաննիսյանը, իսկ կազմակերպիչները՝ Երևանի պետական բժշկական համալսարանն ու Սանտե Արմենին։