Սպիրոմետրիա․ կատարումից մինչև մեկնաբանություն - ինքնաուսուցման դասընթաց
Դասընթացի մասին
Կազմակերպիչներ
- «Santé Arménie» Ֆրանս–հայկական առաջապահական հիմնադրամ
- «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ
Մարտի 26 – Ապրիլի 2, 2026
Moodle հարթակ
Խոսնակ՝ Արթուր Եսայան, թոքաբան (Կալաոռայի հիվանդանոց, Իսպանիա)
Թիրախային լսարան՝ Թոքաբաններ, ալերգոլոգներ եւ կլինիկական իմունոլոգներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ (դասընթացը նախատեսված չէ բուժքույրերի համար)
Այս դասընթացը նվիրված է սպիրոմետրիայի ճիշտ կատարմանը և արդյունքների մեկնաբանությանը։ Սպիրոմետրիան շնչառական հիվանդությունների ախտորոշման ու մոնիթորինգի կարևոր գործիք է, և նրա ճիշտ իրականացումը ապահովում է բուժման ավելի արդյունավետ պլանավորում։
Այս դասընթացի նպատակն է ուսուցանել սպիրոմետրիայի ճիշտ կատարման տեխնիկան, ինչպես նաև մեկնաբանել արդյունքները:
Բովանդակություն
Մաս առաջին: Սպիրոմետրիա. կատարում
- Ներածություն և պատմություն
- Կրծքավանդակի անատոմիա
- Հարմարություններ և նյութեր
- Կալիբրացիա
- Ցուցումներ և հակացուցումներ
- Հիվանդի պատրաստում
- Կատարում
- Մանևրի որակի ստուգում՝ կորերի օգնությամբ
- Որակի չափանիշներ. ընդունելիություն և կրկնելիություն
- Տեխնիկի և պացիենտի սխալները
- Մաքրում և ախտահանում
Մաս երկրորդ: Սպիրոմետրիա. մեկնաբանություն
- Սպիրոմետրերի տեսակները
- Հիմնական հասկացություններ
- Գծապատկերներ և պարամետրեր
- Սպիրոմետրիկ օրինաչափություններ
- Մի փոքր պրակտիկա
Մաս երրորդ
- Կատարման տեսանյութ
ՇՄԶ կրեդիտներ
Վկայական ստանալու համար Դուք պետք է ճիշտ պատասխանեք վիդեոդասախոսության վերջում գիտելիքները ստուգող հարցաշարի հարցերի առնվազն 70%-ին։ Վերջին հարցաթերթրը հնարավոր է վերալրացնել 3 անգամ։
Մասնակցությունն անվճար է։
Կրեդիտավորում
Դասընթացը հաջողությամբ անցնելուց հետո Դուք կստանաք ինքնակրթության 1 ՇՄԶ ինքնաուսուցման կրեդիտ։
Գրանցում
Գրանցվել կարող եք այս հղումով.
Գրանցումից հետո՝ մարտի 26-ին կստանաք էլետրոնային նամակ՝ հետագա քայլերի վերաբերյալ:
Դասընթացի այս փուլի մասնակիցների առավելագույն քանակը 100-ն է: