Էպիդուրալ եւ Սպինալ անզգայացում - Վեբինար

Կազմակերպիչ՝ Santé Arménie բժկական ակադեմիա
Դասընթացավար՝  Գայանե Խաչատուրյան Հովհաննիսյան, բուժքույր անեսթեզիստ՝ Hôpital Simone Veil – Groupement hospitalier Eaubonne-Montmorency, Ֆրանսիա

Ձևաչափ՝ հեռավար, Zoom հարթակ
Դասընթացի օրը և ժամը – Հունվարի 31, 2026թ, 10:00-11:40

Ուսումնական նպատակներ

Դասընթացի հիմնական նպատակն է   նպաստել Հայաստանում  բուժքույր անեսթեզիստեների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ հնարավորություն տալով նրանց ավելի ակտիվ և ինքնուրույն մասնակցել անեսթեզիոլոգիական խնամքի գործընթացին, բարձրացնել հիվանդի անվտանգության մակարդակը և մոտեցնել պրակտիկան միջազգային չափորոշիչներին։

Վեբինարի ավարտին բուժքույրերը կկարողանան․

  • Հասկանալ էպիդուրալ և սպինալ անզգայացումների իրականացման համար անհրաժեշտ անատոմիական և ֆիզիոլոգիական հիմքերը։
  • Ճանաչել առավել հաճախ հանդիպող ցուցումները՝ վիրաբուժական, ծննդօգնության և ցավազրկման շրջանակներում։
  • Ճշտել հակացուցումները և սահմանափակումները, ապահովելով ընթացակարգի անվտանգ անցկացումը։
  • Ակտիվ մասնակցել սարքավորումների նախապատրաստմանը, հիվանդի ճիշտ դիրքավորմանը և աջակցել բժշկին։
  • Իրականացնել հիվանդի պատշաճ հսկողություն, ժամանակին հայտնաբերելով հնարավոր բարդությունները։
  • Խորացնել մասնագիտական հմտությունները, նպաստելով անզգայացման ոլորտում շարունակական զարգացմանը Հայաստանում։

Վկայական

Վկայական կտրամադրվի այն մասնակիցներին, ովքեր՝
  1. Գրանցվել են այս հղումով,
  2. Մասնակցել են հանդիպման առնվազն 90%-ին,  (ուշադրություն՝ հանդիպումը սկսվելու է ուղիղ 10:00)
  3. լրացրել են հետթեստը և հավաքել 70% և ավել։

Կրեդիտավորում և Մասնակցություն

Մասնակիցներին կտրամադրվի 2 ՇՄԶ տեսական կրեդիտ:

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է.

Գրանցում

Քանի որ վեբինարի մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է (ընդամենը 50 մասնակից), առաջնահերթությունը կտրվի ծննդօգնության գործընթացին անմիջականորեն մասնակցող բուժքույր անեսթեզիստներին։

Ընտրվելու դեպքում ուրբաթ օրը՝ հունվարի 30-ին, ժամը 18։00-ին, Դուք կստանաք էլեկտրոնային նամակ, որտեղ կգտնեք հանդիպման Zoom հղումը։

ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է:

Ուշադրություն

Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ առաջիկայում կունենանք այս թեմայով ինքնակրթության նյութ, և եթե դուք չեք ունեցել հնարավորություն մասնակցել Վեբինարին, այս դեպքում Դուք առաջնային հնարավորություն կունենաք մասնակցել դասընթացին