Տենդը բուժքույրական պրակտիկայում․ ջերմակարգավորում, մեխանիզմներ և գնահատում - Վեբինար

Կազմակերպիչ՝ Santé Arménie բժշկական ակադեմիա
Դասընթացավար՝ Մարի ՍԱՐԵԱՆ (Կանադա)
Ձևաչափ՝ հեռավար, Zoom հարթակ

Դասընթացի օրը և ժամը – Փետրվարի 7, 2026թ, 10:00-11:40

Ուսումնական նպատակներ

 

Վեբինարի ավարտին բուժքույրերը կկարողանան․

  • Նկարագրել նորմալ ջերմակարգավորումը։
  • Բացատրել ջերմային չեզոք գոտին (thermoneutral zone) ։
  • Ամփոփել ջերմության արտադրությունն ու կորուստը։
  • Տարբերել տենդը հիպերտերմիայից։
  • Ներկայացնել տենդի մեխանիզմը։
  • Բացատրել տենդի փուլերը՝ ինչու է սկզբում դող, հետո՝ քրտինք։
  • Բացատրել ջերմիջեցնողների մեխանիզմը։
  • Կատարել համակարգված բուժքույրական գնահատում տենդով հիվանդի մոտ։
  • Ճանաչել վտանգավոր նշանները և ճիշտ էսկալացիա անել։

Վկայական

Վկայական կտրամադրվի այն մասնակիցներին, ովքեր՝
  1. Գրանցվել են այս հղումով,
  2. Մասնակցել են հանդիպման առնվազն 90%-ին,  (ուշադրություն՝ հանդիպումը սկսվելու է ուղիղ 10:00)
  3. լրացրել են հետթեստը և հավաքել 70% և ավել։

Կրեդիտավորում և Մասնակցություն

Մասնակիցներին կտրամադրվի 2 ՇՄԶ տեսական կրեդիտ:

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է.

Գրանցում

Գրանցումն ավարտված է

Ուշադրություն

Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ առաջիկայում կունենանք այս թեմայով ինքնակրթության նյութ, և եթե դուք չեք ունեցել հնարավորություն մասնակցել Վեբինարին, այս դեպքում Դուք առաջնային հնարավորություն կունենաք մասնակցել դասընթացին