Ցավի կառավարումը բուժքուրական պրակտիկայում - Վեբինար

Կազմակերպիչ՝ Santé Arménie բժշկական ակադեմիա
Դասընթացավար՝ Մարի ՍԱՐԵԱՆ (Կանադա)
Ձևաչափ՝ հեռավար, Zoom հարթակ

Ուսումնական նպատակներ

1. Հիմնական հասկացություններ․ Նկարագրել ցավի մեխանիզմը և բաղադրիչները
• Սահմանել ցավը և նոցիցեպցիան
• Բացատրել նոցիցեպցիայի մեխանիզմը
• Հասկանալ ցավի զգացողությունը (նոցիցեպտիվ ազդակից → ցավի ապրում)
• Հասկանալ ցավի մոդուլյացիան և սենսիբիլիզացիան

2. Բացատրել ցավի մոդուլացիան և հասկանալ ցավազրկող դեղամիջոցների տարբերակները
• Էնդոգեն օպիոիդներ
• Ցավի «դարպասային վերահսկման» տեսություն (Gate Control Theory)
• ԱՀԿ-ի ցավազրկման աստիճանական սանդղակ
• Ցավազրկող դեղամիջոցներ՝ պարացետամոլ, ոչ ստերոիդային հակաբորբոքայիններ (NSAID),
օպիոիդներ, ադյուվանտներ
• Բուժքրոջ դերը

3. Ցավի կառավարում․ Բուժքրոջ դերը ցավի գնահատման և կառավարման մեջ
• «Ցավազրկման թիրախային միջակայք» հասկացություն («Analgesic Corridor»)
• Ցավի կառուցվածքային և բազմակողմանի գնահատում (PQRST մեթոդ)
• Հիվանդի ցավի մասին թիմի հետ հաղորդակցություն (SBAR)

Գնահատում և վկայականի տրամադրում

Դասընթացը ներառում է՝

  • նախաթեստ,
  • հանդիպումների ընթացքի թեստեր,
  • հետթեստ։

Վկայական կտրամադրվի այն մասնակիցներին, ովքեր՝

  • մասնակցել են երեք հանդիպումների առնվազն 90%-ին,

  • լրացրել են նախաթեստը և հանդիպումների ընթացքում տրամադրված թեստերը,

  • հետթեստում ստացել են 70% և ավել։

Կրեդիտավորում և Գրանցում

Վեբինարի մասնակիցներին կտրամադրվի 3 ՇՄԶ տեսական կրեդիտ.

Գրանցումն ավարտվել է