Ցավի կառավարումը ծննդաբերության ժամանակ - Վեբինար
Կազմակերպիչ՝ Santé Arménie բժկական ակադեմիա
Դասընթացավար՝ Գայանե Խաչատուրյան Հովհաննիսյան, բուժքույր անեսթեզիստ՝ Hôpital Simone Veil – Groupement hospitalier Eaubonne-Montmorency, Ֆրանսիա
Ձևաչափ՝ հեռավար, Zoom հարթակ
Դասընթացի օրը և ժամը – Հունվարի 17, 2026թ, 10:00-11:40
Ուսումնական նպատակներ
Վեբինարի նպատակն է զարգացնել բուժքույրերի գիտելիքներն ու վստահությունը ծննդաբերության ընթացքում ցավի ճիշտ կառավարման հարցում, ինչպես նաև բարելավել համագործակցությունը անեսթեզիոլոգիական թիմի հետ՝ ապահովելով ծննդկանի անվտանգությունն ու բարեկեցությունը։
Վեբինարի ավարտին բուժքույրերը կկարողանան․
- Ընդհանուր պատկերացում ունենալ ծննդաբերական ցավի պատճառների և ընթացքի մասին։
- Ճանաչել ցավի նվազեցման հիմնական միջոցները, ներառյալ պարզ ոչ դեղորայքային մեթոդները և հիմնական անզգայացումները (օրինակ՝ էպիդուրալ։)
- Ճիշտ տեղեկություն փոխանցել ծննդկանին, օգնելով նրան հասկանալ մատչելի տարբերակները , ողջ գործընթացի ընթացքում։
- Դիտարկել և տեղեկացնել բժշկին, եթե ցավը վատթարանում է կամ եթե անհրաժեշտ է անզգայացման հավելյալ աջակցություն։
- Աջակցել ծննդկանին հոգեբանական և խնամքի մակարդակով, ստեղծելով առավել հանգիստ և ապահով միջավայր։
Արդյունքները
Վեբինարին մասնակցել է հետթեստը հաջողությամբ լրացրել է 50 մասնագետ։
Ինչպե՞ս կգնահատեք դասընթացի բովանդակությունը հարցին բոլոր մասնակիցները գնահատել են «5»։
Արդյո՞ք տրամադրված տեղեկատվությունը պարզ էր և դյուրըմբռնելի հարցին մասնակիցներից 47-ը պատասխանել է «այո», 2-ը «ավելի շուտ այո», 1 մասնակից չի պատասխանել հարցին
Ընդհանուր առմամբ որքանո՞վ եք գոհ դասընթացից հարցին մասնակիցներից 48-ը պատասխանել է «5», 1-ը՝ «4», 1 մասնակից չի պատասխանել հարցին ։
Ուսումնական նպատակներ
- Գրանցվել են այս հղումով,
- Մասնակցել են հանդիպման առնվազն 90%-ին, (ուշադրություն՝ հանդիպումը սկսվելու է ուղիղ 10:00)
- լրացրել են հետթեստը և հավաքել 70% և ավել։
Կրեդիտավորում
Դասընթացը գտնվում է ՀՀ ԱՆ կողմից կրեդիտավորման գործընթացում։
Կրեդիտային միավորների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կհրապարակվի հրամանը հաստատվելուց հետո։
Գրանցում
Քանի որ վեբինարի մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է (ընդամենը 50 մասնակից), առաջնահերթությունը կտրվի ծննդօգնության գործընթացին անմիջականորեն մասնակցող մասնագետներին։
Ընտրվելու դեպքում ուրբաթ օրը՝ հունվարի 16-ին, ժամը 18։00-ին, Դուք կստանաք էլեկտրոնային նամակ, որտեղ կգտնեք հանդիպման Zoom հղումը։
Գրանցումն ավարտված է.
Ուշադրություն
Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ առաջիկայում կունենանք այս թեմայով ինքնակրթության նյութ, և եթե դուք չեք ունեցել հնարավորություն մասնակցել Վեբինարին, այս դեպքում Դուք առաջնային հնարավորություն կունենաք մասնակցել դասընթացին