Հասանելի շարունակական մասնագիտական կրթություն
Մեր կրեդիտավորված առցանց դասընթացները ստեղծվել են նպատակ ունենալով աջակցել Հայաստանի առողջապահական մասնագետների շարունակական կրթությանը։ Դասընթացները մշակվել են ֆրանսիացի և միջազգային փորձագետների հետ համագործակցության արդյունքում՝ պրակտիկ, հասանելի և տեղական կարիքներին համապատասխանեցված ձևաչափով։
Ինչ կգտնեք այս բաժնում․
- Ինքնաուսուցման մոդուլներ՝ տեսադասախոսություններով, ընթերցանության նյութերով և գիտելիքի գնահատմամբ
- ՇՄԶ կրեդիտավորված դասընթացներ՝ բուժքույրություն, շտապ բժշկական օգնություն, իմունոլոգիա և այլ ոլորտներում
- Վկայականներ՝ դասընթացի ավարտից հետո


