Հաճախ տրվող հարցեր
Ունե՞ք հարցեր՝ կապված գրանցման, դասընթացներին մուտք գործելու կամ վկայական ստանալու հետ։ Ստորև ներկայացված են մեր վերապատրաստվողների և կայքի այցելուների կողմից ամենահաճախ հնչող հարցերն ու դրանց պատասխանները։
Եթե դեռ ունեք հարցեր, ապա հաստատեք մեր աջակցության թիմի հետ։
Ովքե՞ր կարող են գրանցվել
Մեր ուսուցողական նյութերը նախատեսված են առողջապահական մասնագետների համար՝ ներառյալ բժիշկներ, բուժքույրեր, կլինիկական դեղագետներ և այլք։ Յուրաքանչյուր մասնագետ, ով ցանկանում է խորացնել իր գիտելիքներն ու հմտությունները, կարող է ազատորեն օգտվել Կրթական նյութեր բաժնից։
Ինքնաուսուցման ՇՄԶ կրեդիտավորված դասընթացները նախատեսված են որոշակի թիրախային խմբերի համար։ Այնուամենայնիվ, բոլոր կլինիկական մասնագետները կարող են գրանցվել։ Եթե մասնակիցը չի պատկանում տվյալ դասընթացի հիմնական թիրախային խմբին, դասընթացն ավարտելու դեպքում նա կստանա ընդհանուր ՇՄԶ կրեդիտներ։
Ինչ վերաբերում է դասընթաց և միջոցառում բաժնին, խնդրում ենք ծանոթանալ յուրաքանչյուր միջոցառման կամ վերապատրաստման էջին, քանի որ յուրաքանչյուրն ունի իր սահմանված թիրախային խումբն ու մասնակցության պայմանները։
Ինչպե՞ս գրանցվել
Կրթական նյութեր բաժնին ծանոթանալու համար գրանցում հարկավոր չէ — տեսագրությունները հասանելի են ազատ մուտքով։
Ինքնաուսուցում բաժնի դասընթացների դեպքում խնդրում ենք ծանոթանալ գրանցման մանրամասն ցուցումներին՝ ներկայացված այս հղմամբ։
Միջոցառում և դասընթաց բաժնի դեպքում յուրաքանչյուր միջոցառումը ունի իր առանձին գրանցման ձևը, որը նշված է տվյալ միջոցառման նկարագրության մեջ։
Արդյո՞ք դասընթացները կրեդիտավորված են
Ինքնաուսուցում բաժնում ներկայացված դասընթացները կրեդիտավորված են։
Դասընթաց և միջոցառում բաժնի դեպքում, խնդրում ենք այցելել յուրաքանչյուր միջոցառման առանձին էջ՝ կրեդիտավորման վերաբերյալ մանրամասները տեսնելու համար։
Արդյո՞ք դասընթացի ավարտից հետո տրվում է վկայական
Կրեդիտավորված դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցը ստանում է վկայական, որում ներկայացված է ՇՄԶ կրեդիտների քանակը, կախված դասընթացի տեսակից և մասնակցի մասնագիտացումից։
Արդյո՞ք դասընթացներն անվճար են
Ինքնաուսուցում բաժնի բոլոր դասընթացներն անվճար են։ Սա հնարավոր է դարձել մեր կամավոր դասախոս/փորձագետների մեծ աջակցության և առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ։
Դասընթաց և միջոցառում բաժնում ներկայացված ծրագրերի դեպքում, խնդրում ենք այցելել համապատասխան միջոցառման էջը․ որոշ միջոցառումներ կարող են պահանջել մասնակցության վճար։