Իմունային Ուռուցքաբանության Միջազգային Գագաթնաժողով

  • Գագաթնաժողովը կմիավորի ակադեմիական, անցումնային և կլինիկական հետազոտությունների միջազգային առաջատարներին՝ նորագույն զարգացումներով կիսվելու, միջառարկայական համագործակցությունը խթանելու և իմունային համակարգի վրա հիմնված քաղցկեղի թերապիաների նորարարությունը առաջ մղելու համար: Այն կկայանա Երևանում՝ 2025 թ. հոկտեմբերի 16–18-ին։
  • Թիրախային խումբ․ Իմունոլոգներ և ալերգոլոգներ, ռևմատոլոգներ, մաշկաբաններ, օնկոլոգներ, թունաբաններ, հեմատոլոգներ, պատոլոգներ և կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետներ
  • Գագաթնաժողովը հնարավոր է դարձել շնորհիվ Fondation Bullukian-ի և Հայ օգնության ֆոնդի առատաձեռն աջակցության։

Ծրագրում ներառված են հետևյալ սեսիաները՝

  • Իմունային/Օրգան համակարգերի փոխազդեցությունը քաղցկեղի և թերապ թերապևտիկ մոտեցումների համատեքստում
  • Իմունաբանությունըև իմունոթերապիան պինդ ուռուցքների դեպքում
  • Իմունային թերապիա հեմատոլոգիական չարորակ հիվանդությունների ժամանակ

Ծրագիր

Կազմակերպիչներ

Գագաթնաժողովը կազմակերպում են՝

  • դոկտոր Աննա Մարտիրոսյանը՝ «Santé Arménie» գիտական բաժնի ղեկավար և IMMONC իմունո-օնկոլոգիայի հետազոտական ինստիտուտի տրանսլացիոն հետազոտությունների ղեկավար,
  • դոկտոր Կարլ Բալաբանյանը՝ Ֆրանսիայի առողջապահության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INSERM) հետազոտական տնօրեն,
  • համակազմակերպմամբ՝ պրոֆեսոր Արսեն Մեկինյանի՝ «Santé Arménie» նախագահ,
    դոկտոր Արմեն Մխիթարյանի՝ Կլինիկական ախտաբանների և Բջջաբանների Հայկական Ասոցիացիայի նախագահ, դոկտոր Արսեն Արաքելյանի՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության Ինստիտուտի։

Ազդեցություն

Միջոցառումը համախմբեց ավելի քան 100 մասնակիցների և 30–ից ավելի տեղական ու միջազգային առաջատար մասնագետների։ 

Գիտական արժեքից բացի, գագաթնաժողովն ունեցավ նաև կարևոր ռազմավարական ազդեցություն։ Հայ մասնագետները հնարավորություն ստացան ծանոթանալու իմունոթերապիայի ժամանակակից մոտեցումներին, նոր տեխնոլոգիաներին և կլինիկական հետազոտությունների արդի ուղղություններին, ինչը նպաստեց գիտելիքների փոխանցմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Միջոցառումը նաև դարձավ արդյունավետ հարթակ համատեղ հետազոտական ծրագրերի, նախաձեռնողական ուսումնասիրությունների և միջազգային վերապատրաստման ու փոխանակման հնարավորությունների ձևավորման համար։

Արդյունքում, գագաթնաժողովը բարձրացրեց Հայաստանի տեսանելիությունը միջազգային իմունո-ուռուցքաբանական համայնքում և ամրապնդեց «Santé Arménie» բժշկական ակադեմիայի դերը՝ որպես բարձրակարգ բժշկական կրթության և միջազգային համագործակցության ազգային կենտրոն։ Միջոցառուման որոշ դասախոսությունների ձայանագրություններ կօգտագործվեն որպես կրեդիտավորված շարունակական մասնագիտական զարգացման (CME)  ինքնուսուցման ձևաչափով դասընթացների համար, ապահովելով երկարաժամկետ ազդեցություն։