2025թ․ ապրիլին «Santé Arménie» բժշկական ակադեմիան իրականացրեց լայնածավալ կրթական առաքելություն՝ նվիրված բուժքույրերի շարունակական կրթությանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Առաքելության ընթացքում մեր թիմը, միջազգային և տեղական գործընկերների աջակցությամբ, այցելեց Գյումրի, Սիսիան և Երևան՝ կազմակերպելով տեսական և գործնական ուսուցումներ ավելի քան 750 բուժքույրերի համար Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից։

Կրթական ծրագրերը նվիրված էին բուժքույրական գործի ամենաարդիական թեմաներին՝
✔ Շաքարային դիաբետով հիվանդների խնամք և բարդությունների կանխարգելում
✔ Դեղամիջոցների ճիշտ կիրառման և հիպերգլիկեմիայի նախանշանների ճանաչում
✔ Անեսթեզիայի առանձնահատկությունները բարձր ռիսկային պացիենտների դեպքում
✔ Հեմոդիալիզի հետ կապված բարդությունների ժամանակ խնամքի անվտանգ կազմակերպում

Ուսուցումները վարեցին միջազգային փորձառու մասնագետներ՝
🔹 Գայանե Խաչատուրյան-Հովհաննիսյան (Ֆրանսիա)
🔹 Նատաշա Գինյարդ (Ֆրանսիա)
🔹 Մարի Սարյան (Կանադա)

Այս նախաձեռնությունը դարձավ հայ և արտասահմանյան մասնագետների գիտելիքների ու փորձի արդյունավետ փոխանակման հարթակ։ Այն հնարավորություն տվեց հարյուրավոր բուժքույրերի ստանալ արդիական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք անմիջապես կիրառելի են իրենց մասնագիտական գործունեության մեջ։

 

Շնորհակալություն բոլոր մեր գործընկերներին՝ տեղական բժշկական կենտրոններին, Բուժքույրերի միավորմանը և մասնավորապես մեր կամավոր դասախոսներին՝ իրենց նվիրումի ու պրոֆեսիոնալիզմի համար։

Mission Nurses Santé Arménie – Ապրիլ 2025 առաքելությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ շարունակական կրթությունն ու միջազգային համագործակցությունը բուժքույրական գործի զարգացման և առողջապահական համակարգի հզորացման հիմնասյուներից են Հայաստանում։