Սպիրոմետրիա․ կատարումից մինչև մեկնաբանություն - Վեբինար

Կազմակերպիչներ

  • «Santé Arménie» Ֆրանս–հայկական առաջապահական հիմնադրամ
  • «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ

13 դեկտեմբեր 2025
10:00–11:45
Zoom (առցանց)

Խոսնակ՝ Արթուր Եսայան, թոքաբան (Կալաոռայի հիվանդանոց, Իսպանիա)

Թիրախային լսարան՝  թոքաբաններ, ընտանեկան բժիշկներ և թերապևտներ

Վեբինարի մասին

Այս վեբինարը նվիրված է սպիրոմետրիայի ճիշտ կատարմանը և արդյունքների մեկնաբանությանը։ Սպիրոմետրիան շնչառական հիվանդությունների ախտորոշման ու մոնիթորինգի կարևոր գործիք է, և նրա ճիշտ իրականացումը ապահովում է բուժման ավելի արդյունավետ պլանավորում։

Այս դասընթացի նպատակն է ուսուցանել սպիրոմետրիայի  ճիշտ կատարման տեխնիկան, ինչպես նաև մեկնաբանել արդյունքները:

Բովանդակություն

Մաս առաջին: Սպիրոմետրիա. կատարում

  • Ներածություն և պատմություն
  • Կրծքավանդակի անատոմիա
  • Հարմարություններ և նյութեր
  • Կալիբրացիա
  • Ցուցումներ և հակացուցումներ
  • Հիվանդի պատրաստում
  • Կատարում
  • Մանևրի որակի ստուգում՝ կորերի օգնությամբ
  • Որակի չափանիշներ. ընդունելիություն և կրկնելիություն
  • Տեխնիկի և պացիենտի սխալները
  • Մաքրում և ախտահանում

Մաս երկրորդ: Սպիրոմետրիա. մեկնաբանություն

  • Սպիրոմետրերի տեսակները
  • Հիմնական հասկացություններ
  • Գծապատկերներ և պարամետրեր
  • Սպիրոմետրիկ օրինաչափություններ
  • Մի փոքր պրակտիկա

Մաս երրորդ

  • Կատարման տեսանյութ

ՇՄԶ կրեդիտներ

Վեբինարը կրեդիտավորված է, 90%  մասնակցություն ապահովելու դեպքում, կտրամադրվի ՇՄԶ 2 տեսական կրեդիտ:

Մասնակցությունն անվճար է, նախնական գրանցումը՝ պարտադիր։

Կրեդիտավորում

Դասընթացը գտնվում է ՀՀ ԱՆ կողմից կրեդիտավորման գործընթացում։
ՇՄԶ կրեդիտների քանակի  վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կհրապարակվի հրամանը հաստատվելուց հետո։

Գրանցում

Ուրախ ենք կիսվել, որ «Սպիրոմետրիա․ կատարումից մինչև մեկնաբանություն» վեբինարը հաջողությամբ կայացել է։
Մոտ 50 մասնագետ միացան մեզ՝ մասնակցելու արդյունավետ և բովանդակալից քննարկմանը։

Շարունակեք հետևել մեզ՝ առաջիկա կրթական նախաձեռնությունների և վեբինարների մասին տեղեկացված լինելու համար։