«Santé Arménie» բժշկական ակադեմիա – Կրթական գործունեություն 2025
Ընդհանուր նկարագիր
2025 թվականին «Santé Arménie» բժշկական ակադեմիան իրականացրել է համապետական ընդգրկում ունեցող կրթական ծրագիր՝ ուղղված Հայաստանի առողջապահական համակարգի մասնագետների շարունակական մասնագիտական զարգացմանը։ Առցանց ուսուցման, վեբինարների, գործնական դասընթացների և մեծ համաժողովների միջոցով ակադեմիան ապահովել է շարունակական, կիրառական և միջազգային չափորոշիչներին համապատասխան բժշկական կրթություն։
Ամփոփում թվերով
- Կրթական միջոցառումների ընդհանուր քանակը: 70+
- Վերապատրաստված մասնագետների ընդհանուր թիվը: 3,000+
- Ուսուցման ձևաչափեր: Առցանց (Moodle), Վեբինարներ, Առկա դասընթացներ, Համաժողովներ
- Տարածաշրջաններ: ՀՀ բոլոր մարզերը և Երևան, Մասնավորապես Սյունիքի և Շիրակի մարզեր
- Թիրախային խմբեր: Ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, սրտաբաններ, թոքաբաններ, շտապ և վերակենդանացման մասնագետներ, վիրաբույժներ, մանկաբույժներ, շտապօգնության վարորդներ, գիտնականներ: բուժքույրեր, բուժքույր ուսանողներ
Առցանց ուսուցում․ Moodle հարթակ
Ինչու է այս ձևաչափը կարևոր
Մեր հարթակում հասանելի ինքնուսուցման դասընթացները առանցքային դեր են խաղում Հայաստանում շարունակական մասնագիտական կրթության հավասար հասանելիության ապահովման գործում։ Այս ձևաչափը թույլ է տալիս առողջապահական համակարգի մասնագետներին սովորել իրենց համար հարմար ժամանակացույցով, համատեղել ուսուցումը կլինիկական աշխատանքի հետ և անհրաժեշտության դեպքում կրկին անդրադառնալ բարդ թեմաներին։ Մարզերում աշխատող և հերթափոխային համակարգով զբաղված մասնագետների ու բուժքույրերի համար ասինխրոն ուսուցումը հաճախ միակ կայուն տարբերակն է մասնագիտական զարգացման շարունակականությունն ապահովելու համար՝ առանց հիվանդների խնամքի ընդհատման։
Հիմնական թեմատիկ ուղղություններ
2025 թվականին մեր հարթակում ինքնաուսուցման դասընթացների նյութերը ուղղված էին ՀՀ համար կարևորագության թեմաներին՝
Բուժքույրական պրակտիկա և հիվանդի անվտանգություն՝ հիմնված Հայ–ֆրանսիական բուժքույրական 3-րդ գիտաժողովի ձայնագրությունների վրա
Հիվանդի խնամքը վերակենդանացման բաժանմունքում
Թոքերի արհեստական օդափոխությունը ինտենսիվ թերապիայի պացիենտների շրջանում
Շտապ բժշկության հիմունքներ,
Հեմոդինամիկա
Դասընթացավարներ
SAMA-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում այն մասնագետներին, ովքեր կամավոր կերպով իրենց գիտելիքն ու ժամանակը տրամադրել են այս առցանց ծրագրերին՝
Գայանե Խաչատուրյան՝ բուժքույրական կրթության և ICU-ին առնչվող դասընթացների ղեկավարության համար
Գիյոմ Հեքիմյանin՝ Թոքերի արհեստական օդափոխության և հեմոդինամիկայի դասընթացների պատրաստման համար
Տիֆեն Բուասո և Գիյոմ Տեր-Սահակյան՝ շտապ բժշկության դասընթացների ստեղծման համար
Moodle-ի դասընթացները հաջողությամբ ավարտել է մոտ 550 առողջապահական մասնագետ, ստանալով 2-ից 7 ՇՄԶ կրեդիտ։
Վեբինարներ
Ինչու է այս ձևաչափը կարևոր
Վեբինարները հնարավորություն են տալիս իրական ժամանակում շփվել փորձագետների հետ՝ միաժամանակ ապահովելով հասանելիություն երկրի տարբեր հատվածներից մասնակիցների համար։ Այս ձևաչափը նպաստում է նորացված միջազգային ուղեցույցների արագ տարածմանը, թեմատիկ քննարկումներին և կլինիկական պրակտիկայի տեսական ամրապնդմանը՝ առանց ճանապարհորդության լոգիստիկ խոչընդոտների։
Հիմնական թեմատիկ ուղղություններ
2025 թվականին վեբինարները ընդգրկել են առողջապահության առաջնահերթ մի շարք ուղղություններ՝
Բուժքույրական խնամք և հիվանդի անվտանգություն, ներառյալ ցավի կառավարումը, հիգիենան, ասեպսիան և մասնագիտական հաղորդակցությունը
Սրտանոթային հիվանդություններ և շաքարային դիաբետ, ներկայացված վեցանգամյա հոնդիպումներից՝ ընտանեկան բժիշկների և թերապևտների համար
Թոքաբանություն, մասնավորապես սպիրոմետրիայի կատարումը և մեկնաբանությունը
Միջազգային կլինիկական ուղեցույցներ, ESC 2024-ի առաջարկությունների լայնամասշտաբ քննարկումներ՝ զարկերակային հիպերտենզիայի, նախասրտերի ֆիբրիլյացիայի և քրոնիկ կորոնար համախտանիշների վերաբերյալ
Դասընթացավարներ
Այս վեբինարները հնարավոր են դարձել ազգային և միջազգային փորձագետների կամավոր ներգրավվածության շնորհիվ՝
Գայանե Խաչատուրյան-Հովհաննիսյան, Մարի Սարեան՝ բուժքույրական կրթությանը նվիրված վեբինարների համար
Տաթևիկ Բազինյան, Շաքե Բախշյան, Լեդա Ցիլացյան, Կրիկոր Բալաբանյան՝ ընտանեկան բժիշկների համար նախատեսված սրտանոթային հիվանդությունների և դիաբետի համապարփակ շարքի համար
Ալեք Վահանյան և Համլետ Հայրապետյան՝ ESC ուղեցույցների ազգային մակարդակի քննարկումների համար
Արթուր Եսայան՝ թոքաբանության ոլորտում փորձագիտական ուսուցման համար
Վեբինարներին մասնակցել է ավելի քան 1,100 մասնակից, այդ թվում՝ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, սրտաբաններ, թոքաբաններ, բուժքույրեր և բուժքույրական ուսանողներ։
Առկա դասընթացներ
Ինչու է այս ձևաչափը կարևոր
Առկա ուսուցումը կարևոր է այն գործնական կլինիկական հմտությունների զարգացման համար, որոնք հնարավոր չէ լիարժեք ձևավորել միայն առցանց կրթության միջոցով։ Սիմուլացիաները, վերահսկվող պրակտիկան և թիմային վարժանքները մասնակիցներին հնարավորություն են տալիս տեսական գիտելիքները կիրառել գործնականում, բարելավել տեխնիկական հմտությունները և ամրապնդել միջմասնագիտական համագործակցությունը։ Մարզային դասընթացները ապահովում են որակյալ ուսուցման հասանելիություն նաև մայրաքաղաքից դուրս։
Հիմնական թեմատիկ ուղղություններ
2025 թվականին առկա դասընթացները կենտրոնացած էին հմտություն պահանջող կարևոր ուղղությունների վրա՝
Շտապ և վնասվածքաբանական օգնություն, ներառյալ ABCDE մեթոդաբանություն, անաֆիլաքսիա, սրտա-շնչառական կանգ և ATLS
Մանկական և նորածնային կյանքի աջակցություն, վերակենդանացում և թիմային համակարգում
Շնչառական շտապ վիճակներ, մեծահասակների շնչառական դիստրես և օդուղիների կառավարում
Ուլտրաձայնային միջամտություններ, պլևրոպուլմոնալ ուլտրաձայն և կրծքային դրենավորում
Ցավի կառավարում և հեմոդիալիզ, շեշտադրելով բուժքույրական պրակտիկան և հիվանդի անվտանգությունը
Նախահիվանդանոցային օգնություն, առաջին օգնություն և շտապօգնության թիմերի պատրաստում բուժքույրերի և վարորդների համար
Դասընթացավարներ
SAMA-ն խորին երախտագիտություն է հայտնում այն մասնագետներին, ովքեր կամավոր կերպով իրենց փորձն ու ժամանակը տրամադրել են Հայաստանի մարզերում իրականացվող դասընթացներին՝
Տիֆեն Բուասո և Գիյոմ Տեր-Սահակյան՝ շտապ, վնասվածքաբանական և ATLS դասընթացների համար
Բժ. Արթուր Շարլույան՝ մանկական և նորածնային կյանքի աջակցության ծրագրերի համար
Բժ․ Արթուր Եսայան՝ թոքաբանության ոլորտի դասընթացների համար
Սանդրա Տեստարդ՝ նախահիվանդանոցային օգնության և շտապօգնության թիմերի պատրաստման համար
Գայանե Խաչատուրյան, Նատաշա Գինյարդ և Մարի Սարեան՝ բուժքույրական գործնական դասընթացների համար
2025 թվականին առկա դասընթացներին մասնակցել է ավելի քան 550 մասնագետ՝ ստանալով տեսական և սիմուլացիոն ուսուցման հավասարակշռված համադրություն։
Համաժողովներ
Ինչու է այս ձևաչափը կարևոր
Համաժողովները հանդիսանում են լայնամասշտաբ գիտելիքի փոխանակման, միջմասնագիտական երկխոսության և միջազգային համագործակցության կարևոր հարթակներ։ Դրանք հնարավորություն են տալիս մասնակիցներին շփվել համաշխարհային առաջատար փորձագետների հետ, ծանոթանալ նորագույն գիտական ձեռքբերումների և համադրել ազգային պրակտիկան միջազգային չափորոշիչների հետ։
Հիմնական թեմատիկ ուղղություններ
2025 թվականին SAMA-ի համաժողովները անդրադարձել են առողջապահության առանցքային առաջնահերթություններին՝
Շաքարային դիաբետ, 3-րդ Հայ–ֆրանսիական բուժքույրական գիտաժողովի շրջանակում՝ հիվանդակենտրոն խնամք, բարդությունների կանխարգելում և միջմասնագիտական կառավարում
Թոքաբանություն, շնչառական բժշկության ժամանակակից ախտորոշիչ և բուժական մարտահրավերներ
Իմունային ուռուցքաբանություն, իմունային մեխանիզմներ, բիոմարկերներ, տրանսլացիոն հետազոտություններ և նորարարական հակաքաղցկեղային թերապիաներ
Բանախոսներ
SAMA-ն իր երախտագիտությունն է հայտնում համաժողովների գիտական ղեկավարներին և բանախոսներին՝ Հայաստանի համար այս կամավոր նախափեռնությունները իրականացնելու համար՝
Արսեն Մեկինյան՝ Թոքաբանության համաժողովի գիտական ղեկավարության համար
Աննա Մարտիրոսյան՝ Իմունային ուռուցքաբանության միջազգային գագաթնաժողովի ակադեմիական և կազմակերպչական ղեկավարության համար
- Գայանե Խաչատուրյան-Հովհաննիսյանին՝ Շաքարային դիաբետին նվիրված Հայ–ֆրանսիական բուժքույրական 3րդ գիտաժողովի ղեկավարության համար
Բոլոր ազգային և միջազգային փորձագետներին, որոնց մասնակցությունը նպաստել է Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային բժշկական գիտությանը
Համաժողովների շրջանակում վերապատրաստվել է ավելի քան 850 մասնագետներ:
Ամփոփում
2025 թվականին «Santé Arménie» բժշկական ակադեմիան վերահաստատել է իր առաքելությունը՝ նպաստելու առողջապահության որակի բարելավմանը համապարփակ, հասանելի և գործնական կրթության միջոցով։ Ավելի քան 3000 առողջապահական համակարգի մասնագետների վերապատրաստմամբ և միջազգային համագործակցության խթանմամբ SAMA-ն նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի շարունակական մասնագիտական զարգացման և հիվանդների խնամքի որակի բարձրացման գործում։