Էպիդուրալ եւ Սպինալ անզգայացում - Վեբինար
Կազմակերպիչ՝ Santé Arménie բժկական ակադեմիա
Դասընթացավար՝ Գայանե Խաչատուրյան Հովհաննիսյան, բուժքույր անեսթեզիստ՝ Hôpital Simone Veil – Groupement hospitalier Eaubonne-Montmorency, Ֆրանսիա
Ձևաչափ՝ հեռավար, Zoom հարթակ
Դասընթացի օրը և ժամը – Հունվարի 31, 2026թ, 10:00-11:40
Ուսումնական նպատակներ
Դասընթացի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում բուժքույր անեսթեզիստեների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ հնարավորություն տալով նրանց ավելի ակտիվ և ինքնուրույն մասնակցել անեսթեզիոլոգիական խնամքի գործընթացին, բարձրացնել հիվանդի անվտանգության մակարդակը և մոտեցնել պրակտիկան միջազգային չափորոշիչներին։
Վեբինարի ավարտին բուժքույրերը կկարողանան․
- Հասկանալ էպիդուրալ և սպինալ անզգայացումների իրականացման համար անհրաժեշտ անատոմիական և ֆիզիոլոգիական հիմքերը։
- Ճանաչել առավել հաճախ հանդիպող ցուցումները՝ վիրաբուժական, ծննդօգնության և ցավազրկման շրջանակներում։
- Ճշտել հակացուցումները և սահմանափակումները, ապահովելով ընթացակարգի անվտանգ անցկացումը։
- Ակտիվ մասնակցել սարքավորումների նախապատրաստմանը, հիվանդի ճիշտ դիրքավորմանը և աջակցել բժշկին։
- Իրականացնել հիվանդի պատշաճ հսկողություն, ժամանակին հայտնաբերելով հնարավոր բարդությունները։
- Խորացնել մասնագիտական հմտությունները, նպաստելով անզգայացման ոլորտում շարունակական զարգացմանը Հայաստանում։
Վկայական
- Գրանցվել են այս հղումով,
- Մասնակցել են հանդիպման առնվազն 90%-ին, (ուշադրություն՝ հանդիպումը սկսվելու է ուղիղ 10:00)
- լրացրել են հետթեստը և հավաքել 70% և ավել։
Կրեդիտավորում և Մասնակցություն
Մասնակիցներին կտրամադրվի 2 ՇՄԶ տեսական կրեդիտ:
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է.
Գրանցում
Քանի որ վեբինարի մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է (ընդամենը 50 մասնակից), առաջնահերթությունը կտրվի ծննդօգնության գործընթացին անմիջականորեն մասնակցող բուժքույր անեսթեզիստներին։
Ընտրվելու դեպքում ուրբաթ օրը՝ հունվարի 30-ին, ժամը 18։00-ին, Դուք կստանաք էլեկտրոնային նամակ, որտեղ կգտնեք հանդիպման Zoom հղումը։
ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է:
Ուշադրություն
Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ առաջիկայում կունենանք այս թեմայով ինքնակրթության նյութ, և եթե դուք չեք ունեցել հնարավորություն մասնակցել Վեբինարին, այս դեպքում Դուք առաջնային հնարավորություն կունենաք մասնակցել դասընթացին