Շնչառական քրոնիկ պաթոլոգիաներ - Վեբինար

Կազմակերպիչներ

  • «Santé Arménie» Ֆրանս–հայկական առաջապահական հիմնադրամ
  • «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ


Ձևաչափ՝ հեռավար, Zoom հարթակ

Դասընթացի օրը և ժամը – Փետրվարի 14, 2026թ, 10:00-12:00

Խոսնակ՝ Արթուր Եսայան, թոքաբան (Կալաոռայի հիվանդանոց, Իսպանիա)

Թիրախային լսարան՝ թոքաբաններ, ալերգոլոգներ եւ կլինիկական իմունոլոգներ, ընտանեկան բժիշկներ, թերապեւտներ

Վեբինարի ծրագիրը

Շնչառական քրոնիկ պաթոլոգիաներ, ինչպիսիք են ասթման եւ թոքի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, բժշկական առաջնային օղակում հանդիպող ամենահաճախ հիվանդություններն են: Նրանց ժամանակին ախտորոշումն ու բուժումը կանխում է հիվանդության խորացումը, բարելավում է հիվանդների կյանքի որակը, ինչպես նաեւ նվազեցնում է բժշկական ծախսերը ինչպես անհատական, այնպես էլ պետական մակարդակով:

Բովանդակություն

Մաս առաջին: Շնչարգելություն

  • Սահմանում
  • Դասակարգում
  • Կարմիր դրոշակներ
  • Գնահատման ալգորիթմ
  • Տարբերակիչ ախտորոշում

Մաս երկրորդ: Ասթմա

  • Սահմանում
  • Կասկած
  • Ախտորոշում
  • Սրացում
  • Բուժում
  • Թերապեւտիկ աստիճաններ
  • Ոչ դեղորայքային բուժում

Մաս երրորդ: ԹՔՕՀ

  • Կասկած
  • Ռադիոգրաֆիկ նշաններ
  • Ախտորոշում
  • Վերջին ուղեցույցեր
  • Բուժում
  • Բուժվող հատկանիշներ
  • Սրացում եւ բուժում
  • Վերահսկման հարցաշար
  • Ինհալյատորների տեսակներ: Համեմատական տեսանյութ

Մաս չորրորդ

  • Կլինիկական դեպքերի քննարկում

Վկայական

Վկայական կտրամադրվի այն մասնակիցներին, ովքեր՝
  1. Գրանցվել են այս հղումով,
  2. Մասնակցել են հանդիպման առնվազն 90%-ին,  
  3. լրացրել են հետթեստը և հավաքել 70% և ավել։

Կրեդիտավորում և Մասնակցություն

2 ՇՄԶ տեսական կրեդիտ

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է.

Գրանցում

Գրանցումն ավարտված է

Ուշադրություն

Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ առաջիկայում կունենանք այս թեմայով ինքնակրթության նյութ, և եթե դուք չեք ունեցել հնարավորություն մասնակցել Վեբինարին, այս դեպքում Դուք առաջնային հնարավորություն կունենաք մասնակցել դասընթացին