Տենդը բարձր ռիսկ ունեցող խմբերում. գործնական ուղեցույց բուժքույրերի համար - Վեբինար
Կազմակերպիչ՝ Santé Arménie բժշկական ակադեմիա
Դասընթացավար՝ Մարի ՍԱՐԵԱՆ (Կանադա)
Ձևաչափ՝ հեռավար, Zoom հարթակ
Դասընթացի օրը և ժամը – Փետրվարի 21, 2026թ, 10:00-11:45
Ուսումնական նպատակներ
- Նկարագրել տենդի մեխանիզմը և փուլերը։
- Կիրառել համակարգված բուժքույրական գնահատում։
- Ճանաչել, թե ինչպես են հիվանդի առանձնահատկությունները փոխում տենդի դրսևորումը և ռիսկը հատկապես՝
- a) երեխաների մոտ,
b) տարեցների մոտ,
c) իմունասպառված հիվանդների մոտ,
d) հղիության ընթացքում,
e) հետվիրահատական հիվանդների մոտ։
- Մտածել-քննարկել «տենդը՝ բարեկա՞մ, թե՞ թշնամի» հարցը և հիմնավորել, թե երբ է ճիշտ կենտրոնանալ ախտանշանների վերահսկման վրա, իսկ երբ՝ առաջնահերթ է էսկալացիան։
Վկայական
Վկայական կտրամադրվի այն մասնակիցներին, ովքեր՝
- Գրանցվել են այս հղումով,
- Մասնակցել են հանդիպման առնվազն 90%-ին, (ուշադրություն՝ հանդիպումը սկսվելու է ուղիղ 10:00)
- լրացրել են հետթեստը և հավաքել 70% և ավել։
Կրեդիտավորում և Մասնակցություն
Դասընթացը գտնվում է ՀՀ ԱՆ կողմից կրեդիտավորման գործընթացում։
Կրեդիտային միավորների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կհրապարակվի հրամանը հաստատվելուց հետո։
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է.
Գրանցում
Տեղերի քանակը սահմանափակ է — հնարավորություն կունենան մասնակցելու առաջին 50 գրանցվածները
Գրանցում ուսանողների համար (չի տրամադրվում վկայական)
Ուշադրություն
Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ առաջիկայում կունենանք այս թեմայով ինքնակրթության նյութ, և եթե դուք չեք ունեցել հնարավորություն մասնակցել Վեբինարին, այս դեպքում Դուք առաջնային հնարավորություն կունենաք մասնակցել դասընթացին