Սպիրոմետրիա․ կատարումից մինչև մեկնաբանություն - ինքնաուսուցման դասընթաց

Դասընթացի մասին

Կազմակերպիչներ

  • «Santé Arménie» Ֆրանս–հայկական առաջապահական հիմնադրամ
  • «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ

Մարտի 26 – Ապրիլի 2, 2026
Moodle հարթակ

Խոսնակ՝ Արթուր Եսայան, թոքաբան (Կալաոռայի հիվանդանոց, Իսպանիա)

Թիրախային լսարան՝ Թոքաբաններ, ալերգոլոգներ եւ կլինիկական իմունոլոգներ,  ընտանեկան բժիշկներ, թերապևտներ ասընթացը նախատեսված չէ բուժքույրերի համար)

Այս դասընթացը նվիրված է սպիրոմետրիայի ճիշտ կատարմանը և արդյունքների մեկնաբանությանը։ Սպիրոմետրիան շնչառական հիվանդությունների ախտորոշման ու մոնիթորինգի կարևոր գործիք է, և նրա ճիշտ իրականացումը ապահովում է բուժման ավելի արդյունավետ պլանավորում։

Այս դասընթացի նպատակն է ուսուցանել սպիրոմետրիայի  ճիշտ կատարման տեխնիկան, ինչպես նաև մեկնաբանել արդյունքները:

Բովանդակություն

Մաս առաջին: Սպիրոմետրիա. կատարում

  • Ներածություն և պատմություն
  • Կրծքավանդակի անատոմիա
  • Հարմարություններ և նյութեր
  • Կալիբրացիա
  • Ցուցումներ և հակացուցումներ
  • Հիվանդի պատրաստում
  • Կատարում
  • Մանևրի որակի ստուգում՝ կորերի օգնությամբ
  • Որակի չափանիշներ. ընդունելիություն և կրկնելիություն
  • Տեխնիկի և պացիենտի սխալները
  • Մաքրում և ախտահանում

Մաս երկրորդ: Սպիրոմետրիա. մեկնաբանություն

  • Սպիրոմետրերի տեսակները
  • Հիմնական հասկացություններ
  • Գծապատկերներ և պարամետրեր
  • Սպիրոմետրիկ օրինաչափություններ
  • Մի փոքր պրակտիկա

Մաս երրորդ

  • Կատարման տեսանյութ

ՇՄԶ կրեդիտներ

Վկայական ստանալու համար Դուք պետք է ճիշտ պատասխանեք  վիդեոդասախոսության վերջում գիտելիքները ստուգող հարցաշարի հարցերի առնվազն 70%-ին։  Վերջին հարցաթերթրը հնարավոր է վերալրացնել 3 անգամ։ 

Մասնակցությունն անվճար է։

Կրեդիտավորում

Դասընթացը հաջողությամբ անցնելուց հետո Դուք կստանաք ինքնակրթության 1 ՇՄԶ ինքնաուսուցման կրեդիտ։

Գրանցում

Գրանցվել կարող եք այս հղումով.

Գրանցումից հետո՝ մարտի 26-ին կստանաք էլետրոնային նամակ՝ հետագա քայլերի վերաբերյալ:

Դասընթացի այս փուլի մասնակիցների առավելագույն քանակը 100-ն է: