Զարկերակային բարձր ճնշում․ հիմունքներից մինչև բուժքույրական պրակտիկա - Վեբինար
Կազմակերպիչներ
«Santé Arménie» Ֆրանս–հայկական առաջապահական հիմնադրամՁևաչափ՝ հեռավար, Zoom հարթակ
Դասընթացի օրը և ժամը – սեպտեմբերի 19, 2026թ, 10.00-11.15
Խոսնակ՝ Մարի Սարեան (MScN) Կանադա
Թիրախային լսարան՝ բուժքույրեր
Վեբինարի ծրագիրը
Վկայական
Զարկերակային բարձր ճնշումը տարածված և հաճախ լուռ ընթացող վիճակ է։ Վեբինարի ընթացքում կներկայացվեն հիպերտոնիայի սահմանումը, ֆիզիոլոգիան, տեսակներն ու ռիսկի գործոնները։ Հատուկ ուշադրություն կդարձվի զարկերակային ճնշման ճշգրիտ չափմանն ու ահազանգող նշանների ճանաչմանը։ Կլինիկական դեպքի միջոցով կընդգծվի բուժքրոջ դերը գնահատման և ժամանակին արձագանքման գործում։
Բովանդակություն
Զարկերակային հիպերտոնիայի հիմնական մեխանիզմները, տեսակները և ռիսկի գործոնները։
Հիպերտոնիայով պացիենտի համակարգված բուժքույրական գնահատում։
Զարկերակային ճնշման ճիշտ և ճշգրիտ չափում, ստացված ցուցանիշների գնահատում և չափման սխալների հնարավոր ազդեցությունը արդյունքների վրա։
Զարկերակային բարձր ճնշման ահազանգող նշանների ճանաչում և այն իրավիճակների տարբերակում, որոնք պահանջում են անհապաղ արձագանք և բժշկական միջամտություն։
Կենսակերպի, բուժման հետևողականության և պացիենտի անհատական առանձնահատկությունների ազդեցությունը հիպերտոնիայի արդյունավետ վերահսկման վրա։
- Գրանցվել հղումով,
- Մասնակցել են հանդիպման առնվազն 90%-ին,
- լրացրել են հետթեստը և հավաքել 70% և ավել։
Կրեդիտավորում և Մասնակցություն
1 ՇՄԶ տեսական կրեդիտ
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է.
Գրանցում
Գրանցումն ավարտված է
Ուշադրություն
Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ առաջիկայում կունենանք այս թեմայով ինքնակրթության նյութ, և եթե դուք չեք ունեցել հնարավորություն մասնակցել Վեբինարին, այս դեպքում Դուք առաջնային հնարավորություն կունենաք մասնակցել դասընթացին