Բուժքրոջ դերը հիպերտոնիայի վերահսկման և կառավարման գործում․կենսակերպ և դեղորայքային բուժում - Վեբինար

Կազմակերպիչներ

«Santé Arménie» Ֆրանս–հայկական առաջապահական հիմնադրամ

Ձևաչափ՝ հեռավար, Zoom հարթակ

Դասընթացի օրը և ժամը – սեպտեմբերի 26,  2026թ, 10.00-12.00

Խոսնակ՝ Մարի Սարեան (MScN) Կանադա

Թիրախային լսարան՝ բուժքույրեր

Վեբինարի ծրագիրը

Վեբինարը կներկայացնի հիպերտոնիայի վերահսկման հիմնական մոտեցումները՝ կենսակերպի փոփոխություններից մինչև դեղորայքային բուժում։ 

Կքննարկվեն հակահիպերտենզիվ դեղամիջոցների հիմնական խմբերը, կարևոր փոխազդեցությունները և դեղամիջոցների անվտանգ կիրառումը։ 

Կլինիկական դեպքի միջոցով կընդգծվեն նաև բուժմանը հետևողականությունն ու բուժքրոջ դերը պացիենտի մոնիտորինգի և ուսուցման գործընթացում։

Բովանդակություն

  1. Ի՞նչ է նշանակում հիպերտոնիայի վերահսկում
  2. Կենսակերպի փոփոխություններ
  3. Դեղորայքային բուժման սկզբունքները՝ ներառյալ ռենին–անգիոտենզին–ալդոստերոնային համակարգը (ՌԱԱՀ)
  4. Հակահիպերտենզիվ դեղամիջոցների հիմնական խմբերը
  5. Այլ հակահիպերտենզիվ դեղամիջոցներ
  6. Հակահիպերտենզիվ դեղամիջոցների կարևոր փոխազդեցություններ
  7. Հակահիպերտենզիվ դեղամիջոցների անվտանգ կիրառումը
  8. Բուժմանը հետևողականություն
  9. Կլինիկական դեպք
  10. Ամփոփում և հարցեր
Վկայական կտրամադրվի այն մասնակիցներին, ովքեր՝
  1. Գրանցվել հղումով,
  2. Մասնակցել են հանդիպման առնվազն 90%-ին,  
  3. լրացրել են հետթեստը և հավաքել 70% և ավել։

Կրեդիտավորում և Մասնակցություն

2 ՇՄԶ տեսական կրեդիտ

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է.

Գրանցում

Գրանցումն ավարտված է

Ուշադրություն

Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ առաջիկայում կունենանք այս թեմայով ինքնակրթության նյութ, և եթե դուք չեք ունեցել հնարավորություն մասնակցել Վեբինարին, այս դեպքում Դուք առաջնային հնարավորություն կունենաք մասնակցել դասընթացին