Պրեէկլամպսիա և էկլամպսիա․ ճանաչում և մոր ու պտղի բուժքույրական խնամք։ - Վեբինար
Կազմակերպիչներ
«Santé Arménie» Ֆրանս–հայկական առաջապահական հիմնադրամ
Ձևաչափ՝ հեռավար, Zoom հարթակ
Դասընթացի օրը և ժամը – հոկտեմբերի 10, 2026թ, 10.00-12.00
Խոսնակ՝ Մարի Սարեան (MScN) Կանադա
Թիրախային լսարան՝ բուժքույրեր
Վեբինարի ծրագիրը
Դասընթացը կներկայացնի պրեէկլամպսիայի և էկլամպսիայի ախտաֆիզիոլոգիան, ռիսկի գործոնները, կանխարգելման միջոցները, ախտորոշիչ չափանիշներն ու հնարավոր բարդությունները։
Կքննարկվեն ծանր գերճնշման և էկլամպտիկ նոպայի դեպքում անհետաձգելի բուժքույրական միջամտությունները, մագնեզիումի սուլֆատի անվտանգ կիրառումն ու թունավորման նշանների վերահսկումը։
Կանդրադառնանք նաև նախածննդյան և հետծննդյան հսկողությանը, ինչպես նաև պացիենտի ուսուցման և բարդությունների կանխարգելման գործում բուժքրոջ դերին։
Բովանդակություն
Պրեէկլամպսիայի և էկլամպսիայի ախտաֆիզիոլոգիան
Հիմնական ռիսկի գործոններն ու կանխարգելման միջոցները
Ախտորոշիչ չափանիշներն ու հնարավոր բարդությունները
Անհետաձգելի բուժքույրական միջամտություններ ծանր գերճնշման և էկլամպտիկ նոպայի դեպքում
Մագնեզիումի սուլֆատի անվտանգ կիրառումը և թունավորման նշանների վերահսկումը
Նախածննդյան և հետծննդյան հսկողություն
Պացիենտի ուսուցում և բարդությունների կանխարգելում
Ամփոփում և հարցեր
- Գրանցվել հղումով,
- Մասնակցել են հանդիպման առնվազն 90%-ին,
- լրացրել են հետթեստը և հավաքել 70% և ավել։
Կրեդիտավորում և Մասնակցություն
1 ՇՄԶ տեսական կրեդիտ
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է.
Գրանցում
Գրանցումն ավարտված է
Ուշադրություն
Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ առաջիկայում կունենանք այս թեմայով ինքնակրթության նյութ, և եթե դուք չեք ունեցել հնարավորություն մասնակցել Վեբինարին, այս դեպքում Դուք առաջնային հնարավորություն կունենաք մասնակցել դասընթացին