Միզապարկ-սֆինկտերային և անալ խանգարումներ. բուժական և վերականգնողական վարում
- Կոնֆերանսը նպատակ ունի համախմբել ոլորտի մասնագետներին՝ քննարկելու միզապարկ-սֆինկտերային և անալ խանգարումների ժամանակակից ախտորոշման, բուժման և վերականգնողական մոտեցումները։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ կլինիկական փորձի վրա հիմնված գործնական մոտեցումներ՝ ուղղված հիվանդների կյանքի որակի բարելավմանը։
- Կոնֆերանսը հնարավորություն կընձեռնի մասնակիցներին ծանոթանալ ոլորտի նորագույն ուղեցույցներին, վերականգնողական մեթոդներին, միջդիսցիպլինար համագործակցության կարևորությանը և բազմապրոֆիլ թիմային աշխատանքի արդյունավետ մոդելներին։
- Գագաթնաժողովը կմիավորի ակադեմիական, անցումնային և կլինիկական հետազոտությունների միջազգային առաջատարներին՝ նորագույն զարգացումներով կիսվելու, միջառարկայական համագործակցությունը խթանելու և իմունային համակարգի վրա հիմնված քաղցկեղի թերապիաների նորարարությունը առաջ մղելու համար: Այն կկայանա Երևանում՝ 2025 թ. հոկտեմբերի 16–18-ին։
- Թիրախային խումբ․ Իմունոլոգներ և ալերգոլոգներ, ռևմատոլոգներ, մաշկաբաններ, օնկոլոգներ, թունաբաններ, հեմատոլոգներ, պատոլոգներ և կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետներ
- Գագաթնաժողովը հնարավոր է դարձել շնորհիվ Fondation Bullukian-ի և Հայ օգնության ֆոնդի առատաձեռն աջակցության։
Ծրագիր
09:30 – 09:50 | Գրանցում
09:50 – 10:00 | Բացման արարողություն
10:00 – 10:55
Բժ. Կարինե Շահբազյան, Նյարդաբան, ֆիզիոթերապևտ
Միզապարկ-սֆինկտերային խանգարումների տարածված նյարդաբանական հիվանդություններ
- Վնասվածքային ծագման խնդիրներ (ինսուլտներ, գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքներ, Պարկինսոնի հիվանդություն և այլն)
- Պերիֆերիկ ախտահարումներ (Գիյեն-Բարեի համախտանիշ, շաքարային դիաբետ և այլն)
10:55 – 12:55
Բժ. Լենա Ավոյան, վերականգնողաբան, ուրոլոգի համալսարանական կլինիցիստ
Միզապարկ-սֆինկտերային և անալ խանգարումներ․ ախտանիշներ, կլինիկական և պարակլինիկական հետազոտություններ և վերականգնողական բուժում
12:55 – 13:45 | Ընդմիջում
13:45 – 14:40
Բժ. Թիֆեն Բուատո, շտապօգնության բժիշկ, ուրոլոգի համալսարանական կլինիցիստ
Միզապարկ-սֆինկտերային խանգարումների դեպքում առաջացած բարդություններ, սուր միելոպաթիաներ, միելիտի վարում, սուր պերիֆերիկ ախտահարումներ
14:40 – 15:30
Տիկին Մարինա Պողոսյան, բուժքույր, ուրոլոգի համալսարանական կլինիցիստ
Կաթետերներ և կաթետերիզացիայի տեխնիկան՝ ցուցադրությամբ և գործնական մոտեցմամբ
15:30 – 15:45 | Ամփոփում
Վայր և ամսաթիվ
Երևան, ՀԲՄ դահլիճ, Մելիք Ադամյան 2/2
Մայիսի 31, 2026
Թիրախային լսարան
Կոնֆերանսը նախատեսված է՝
- շտապօգնության բժիշկների,
- նյարդաբանների,
- թերապևտների,
- ուրոլոգների,
- բուժքույրերի (ովքեր առնչվում են Միզապարկ-սֆինկտերային և անալ խանգարումներ ունեցող հիվանդների հետ) համար:
ՇՄԶ կրեդիտաներ և մասնակցություն
Կոնֆերանսն ԱՆՎՃԱՐ է:
Ավագ բուժանձնակազմին կտրամադրվի 5 ՇՄԶ տեսական, մինջինին՝ 3 ՇՄԶ տեսական կրեդիտ:
Գրանցում
Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:
Տեղերը ԽԻՍՏ սահմանափակ են: