Միզապարկ-սֆինկտերային և անալ խանգարումներ. բուժական և վերականգնողական վարում

  • Կոնֆերանսը նպատակ ունի համախմբել ոլորտի մասնագետներին՝ քննարկելու միզապարկ-սֆինկտերային և անալ խանգարումների ժամանակակից ախտորոշման, բուժման և վերականգնողական մոտեցումները։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ կլինիկական փորձի վրա հիմնված գործնական մոտեցումներ՝ ուղղված հիվանդների կյանքի որակի բարելավմանը։
  • Կոնֆերանսը հնարավորություն կընձեռնի մասնակիցներին ծանոթանալ ոլորտի նորագույն ուղեցույցներին, վերականգնողական մեթոդներին, միջդիսցիպլինար համագործակցության կարևորությանը և բազմապրոֆիլ թիմային աշխատանքի արդյունավետ մոդելներին։
  • Գագաթնաժողովը կմիավորի ակադեմիական, անցումնային և կլինիկական հետազոտությունների միջազգային առաջատարներին՝ նորագույն զարգացումներով կիսվելու, միջառարկայական համագործակցությունը խթանելու և իմունային համակարգի վրա հիմնված քաղցկեղի թերապիաների նորարարությունը առաջ մղելու համար: Այն կկայանա Երևանում՝ 2025 թ. հոկտեմբերի 16–18-ին։
  • Թիրախային խումբ․ Իմունոլոգներ և ալերգոլոգներ, ռևմատոլոգներ, մաշկաբաններ, օնկոլոգներ, թունաբաններ, հեմատոլոգներ, պատոլոգներ և կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետներ
  • Գագաթնաժողովը հնարավոր է դարձել շնորհիվ Fondation Bullukian-ի և Հայ օգնության ֆոնդի առատաձեռն աջակցության։

Ծրագիր

09:30 – 09:50 | Գրանցում

09:50 – 10:00 | Բացման արարողություն

10:00 – 10:55

Բժ. Կարինե Շահբազյան, Նյարդաբան, ֆիզիոթերապևտ
Միզապարկ-սֆինկտերային խանգարումների տարածված նյարդաբանական հիվանդություններ

  • Վնասվածքային ծագման խնդիրներ (ինսուլտներ, գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքներ, Պարկինսոնի հիվանդություն և այլն)
  • Պերիֆերիկ ախտահարումներ (Գիյեն-Բարեի համախտանիշ, շաքարային դիաբետ և այլն)

10:55 – 12:55

Բժ. Լենա Ավոյան, վերականգնողաբան, ուրոլոգի համալսարանական կլինիցիստ
Միզապարկ-սֆինկտերային և անալ խանգարումներ․ ախտանիշներ, կլինիկական և պարակլինիկական հետազոտություններ և վերականգնողական բուժում

12:55 – 13:45 | Ընդմիջում

13:45 – 14:40

Բժ. Թիֆեն Բուատո, շտապօգնության բժիշկ, ուրոլոգի համալսարանական կլինիցիստ
Միզապարկ-սֆինկտերային խանգարումների դեպքում առաջացած բարդություններ, սուր միելոպաթիաներ, միելիտի վարում, սուր պերիֆերիկ ախտահարումներ

14:40 – 15:30

Տիկին Մարինա Պողոսյան, բուժքույր, ուրոլոգի համալսարանական կլինիցիստ
Կաթետերներ և կաթետերիզացիայի տեխնիկան՝ ցուցադրությամբ և գործնական մոտեցմամբ

15:30 – 15:45 | Ամփոփում

 

 

Վայր և ամսաթիվ

Երևան, ՀԲՄ դահլիճ, Մելիք Ադամյան 2/2
Մայիսի 31, 2026

Թիրախային լսարան

Կոնֆերանսը նախատեսված է՝

  • շտապօգնության բժիշկների,
  • նյարդաբանների,
  • թերապևտների,
  • ուրոլոգների,
  • բուժքույրերի (ովքեր առնչվում են Միզապարկ-սֆինկտերային և անալ խանգարումներ ունեցող հիվանդների հետ) համար:

ՇՄԶ կրեդիտաներ և մասնակցություն

Կոնֆերանսն ԱՆՎՃԱՐ է:

Ավագ բուժանձնակազմին կտրամադրվի 5 ՇՄԶ տեսական, մինջինին՝ 3 ՇՄԶ տեսական կրեդիտ:

Գրանցում

Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

Տեղերը ԽԻՍՏ սահմանափակ են: